Մայիսի 20-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 20-ին, ժամը 16։00, «Երևան Փլեյս» հյուրանոցում տեղի է ունենալու «Արվեստը ճանապարհ է բացում» արվեստագետների և գրողների համաժողովը, որի նպատակն է արվեստի ու գրականության միջոցով Հայաստանի իրավիճակից ելքեր գտնելը։

Համաժողովին կխոսի Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը՝ ներկայացնելով, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի հետ աշխարհաքաղաքական տեսակետից և ինչ է սպասվում մեր երկրին, եթե շարունակվի այդ ճանապարհը։

Ելույթ կունենա նաև Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմադրող ռեժիսոր Վահան Խաչատրյանը՝ ներկայացնելով, թե ինչ պայմաններում են նրանք աշխատում Արցախում։

Այնուհետև ներկա գտնվող արվեստագետների և գրողների հետ քննարկելու ենք գործողություններ, որոնք միտված կլինեն Արցախի ազատագրմանը։




Լրահոս