Ադրբեջանին անցած շինտեխնիկայի դիմաց քաղաքացիները փոխհատուցում կստանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով գույքի վնաս կրած քաղաքացիները կփոխհատուցվեն: Մասնավորապես, համապատասխան նախագծից ArmLur.am-ը տեղեկանում է, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից 14-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով ճանապարհաշինական և ինժեներական աշխատանքներ կատարող ընկերությունների տեխնիկաների դուրս բերումը ռազմական գործողությունների գոտիներից հնարավոր չի եղել ապահովել, որի արդյունքում դրանք անցել են հակառակորդի տիրապետության տակ:

Ըստ այդմ, հարձակման ենթարկված տարածքներում աշխատանքներ կատարող թվով չորս ՍՊԸ-երի պատկանող ընդհանուր 17 միավոր տեխնիկա անցել է հակառակորդի տիրապետության տակ, որից՝ 5 միավոր բուլդոզեր, 9 միավոր էքսկավատոր, 3 միավոր «Կամազ» ինքնաթափ, իսկ մեկ ՍՊԸ-ին պատկանող 1 միավոր էքսկավատորը և 1 միավոր «Կամազ» ինքնաթափն ու մեկ ՍՊԸ-ին պատկանող 1 միավոր ավտոկռունկը հակառակորդի գնդակոծության հետևանքով վնասվել են: Քանի որ համապատասխան աշխատանքները կատարվել են պետական կարիքների համար, ՀՀ կառավարության 2022թ. դեկտեմբերի 15-ի N 1924-Ա որոշմամբ նախատեսվել է ՊՆ կարիքների համար կնքված կապալային աշխատանքների պայմանագրերով համապատասխան տրանսպորտային միջոցների անվերադարձ կորստի և վնասվելու պայմաններում համապատասխան կազմակերպություններին փոխհատուցում տալու ընթացակարգը:

Վնասը գնահատվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից, որի ընդհանուր չափը կազմում է 773,340.0 հազար դրամ:

Ն.Հ.




Լրահոս