ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել 38 կետով, այդ թվում՝ ազգային անվտանգության գաղտնի նյութեր պահելու համար, ասվում է դատական փաստաթղթերում։
Ըստ այդմ՝ նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
Ավելի վաղ, մեկնաբանելով հնարավոր մեղադրանքները, Թրամփը հայտարարել էր իր անմեղության մասին և հիշեցրել, որ պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենի աշխատասենյակում և տանը հայտնաբերվել են «1850 տուփ» գաղտնի նյութեր, որոնք, իբր, գտնվում էին այնտեղ, երբ նա մասնավոր անձ էր։