Ըմբշամարտի ԵԱ. գյումրեցի Յուրիկ Հովեյանը ոսկե մեդալ է նվաճել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 63 կգ քաշային կարգայինների մրցապայքարում Յուրիկ Հովեյանը դարձել է ոսկե մեդալակիր։

Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

ՀՀ հավաքական թիմի կազմում հանդես եկող Յուրիկ Հովեյանը Գյումրու Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի սան է: Չեմպիոնի անձնական մարզիրը Սարիկ Սարգսյանն է:




Լրահոս