Ռուսաստանը կպատասխանի Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությանը. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացնում Ղրիմի կամրջի հետ կապված իրավիճակի շուրջ։

Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցածը։

«Ղրիմի կամրջի վրա Կիևի ռեժիմի հարձակումը ռազմական տեսանկյունից ոչ միայն անիմաստ էր, այլև դաժան, քանի որ զոհվեցին անմեղ քաղաքացիներ։ Ռուսաստանը կպատասխանի Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությանը, ՊՆ-ն առաջարկներ է պատրաստում»,- նշել է ՌԴ նախագահը։

Պուտինը մեղադրել է Կիևին Ղրիմի կամրջի վրա ծովային անօդաչու սարքերի հարձակման համար։ Նա շեշտել է, որ իրավիճակը «ընդհանուր առմամբ պարզ է»։




Լրահոս