Վերջին տարիներին քաղաքացիական մտքի պոռթկման դրսևորումները Հայաստանում բավականին լավ տեսանելի են, հատկապես 2013թ-ի ողջ ամռան ամիսներին Երևանը քաղաքացիական պայքարի շնչով էր լցված:
Ի՞նչ արդյունք կունենա հետագայում 2014թ-ին քաղաքացիական գիտակցության զարգացումն ու պայքարը Հայաստանում: Քանի դեռ մեր մոտ գործում է Կռիլովի առակի խեցգետնի, կարապի ու գայլաձկան օրենքը, քաղաքացիական պայքարը կավարտվի փակուղով: Մի քանի հոգի սրտացավ մարդկանցով հարց լուծելը դժվար գործընթաց է. յուրաքանչյուրս պետք է մեր մեջ փնտրենք մեղքի մասնաբաժինը. և չնահանջել, պայքարել… քանի որ ցավոք մեր հասարակության մեջ կան հինգ հազար դրամով հոգին վաճառողներ ու քիչ չեն… պետք է սթափվել, չգայթակղվել, չհարմարվել«էշին, ինչքան շատ ես լծում, այնքան արագ է գնում»… Հատկապես վերջին օրերի իրադարձությունները հաշվի առնելով, իշխանությունները պարտավոր են հաշվի նստել բարձրաձայնված խնդիրների լուծման անհրաժեշտության հետ: Հակառակ դեպքում քաղաքացին կարող է իր անհնազանդությունը հայտնել քաղաքացիական պայքարի այլ միջոցով, իսկ անհնազանդության մեղքի բաժինը իշխանությունը պետք է փնտրի միայն իր ներսում: