Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Միացյալ Նահանգներին լիովին հուսալի գործընկեր չի համարում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին նա հայտարարել է Աթենքում։
«Բոլորը տեսնում են, որ թիվ մեկ տերությունը՝ Միացյալ Նահանգները, կարող է որոշ երկրների համար դաշնակից լինել, բայց այդ դաշնակիցն այլևս այդքան էլ հուսալի չէ», – ասել է Ֆրանսիայի առաջնորդը։
Նրա կարծիքով՝ ոչ ոք այլևս չի կարող Միացյալ Նահանգներին համարել դաշնակից, որի վրա կարելի է լիովին հույս դնել։




























