Armenian text to speach

Ինչպիսի եղանակ է սպասվում ապրիլի 24-29-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում ապրիլի 24-ի և 29-ի ցերեկը, 25-28-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Ապրիլի 24-ի ցերեկը և 25-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 25-ի գիշերը և առավոտյան ժամերին լեռնային շրջաններում, Լոռիի և Տավուշի առանձին նախալեռնային հատվածներում տեղումները կլինեն թաց ձյան և ձյան տեսքով։ Ապրիլի 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 4-7 մ/վ։ Ապրիլի 24-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 21-26 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում ապրիլի 24-ի ցերեկը, 25-ի գիշերը և առավոտյան ժամերին 26-27-ը, 29-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 16-19 մ/վ արագությամբ։ Ապրիլի 25-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։




Լրահոս