Armlur.am-ը տեղեկացավ, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-5-ը Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանը կգործուղվի Ստրասբուրգ՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Ժողովրդավարության եւ կառավարման եվրոպական կոմիտեի Կանաչ հանրային կառավարման աշխատանքային խմբի նիստին, ինչպես նաեւ Հանուն ժողովրդավարության համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ, հուլիսի 3-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ղեկավարած պատվիրակությունը եռօրյա այցով մեկնել է Վարշավա՝ Լեհաստան։ Պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը, ում, սակայն, թույլ չեն տվել օդանավ բարձրանալ, որովհետև ՍԷԿՏ-ը փակ է` երկրից դուրս գալու իրավունք չունի:
Օդանավակայանում են իմացել այդ մասին, մինչդեռ ԱԺ-ն հոգացել էր նրա տոմսերի, հյուրանոցի և մյուս այլ ծախսերը: Գործուղումից մի քանի օր առաջ պատգամավորը հավաստիացրել է աշխատակազմին, որ դատարանը թույլատրել է իր ելքը, որ այդ մասին իր փաստաբանն է իրեն փոխանցել։
Մաշա Մելքոնյան