Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայկական կողմին է փոխանցել Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած տեղեկությունները: Դրանք փոխանցվել են Խաչատրյանի հարազատներին:
Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի Ֆեյսբուքի էջից։
Նշվում է, որ Ադրբեջանի ներկայացրած փաստերի և դիրքորոշման վերաբերյալ Հայաստանը կներկայացնի իր առարկությունները դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև ս. թ. օգոստոսի 16-ը: