Դժգոհ լինելով տան վերանորոգմամբ զբաղվող վարպետի աշխատանքից՝ տղամարդը կոտրել է նրա մոր տան ու մեքենայի ապակիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 18-ին ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Ոսկանյան փողոցի տներից մեկի պատուհանները կոտրել են:

Տանտիրուհին դեպքի վայր մեկնած ոստիկաններին հայտնել է, որ անհայտ անձը կոտրել է առաջին հարկի երկու պատուհանները, նաև բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ապակիները:

Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 4-ին Աշտարակի Շահազիզի փողոցում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել նույն փողոցի 42-ամյա բնակիչ մի տղամարդու: Նա խոստովանել է, որ ապակիներն ինքն է կոտրել, քանի որ դժգոհ է եղել տանտիրուհու որդու կողմից իր տանը կատարված վերանորոգման աշխատանքի որակից:

Տղամարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:




Լրահոս