Որ մթերքներն են օգնում մնալ երիտասարդ և ապրել երկար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք այն ենք, ինչ ուտում ենք։ Ընդ որում, խոսքն ուղիղ իմաստով է․ մեր առողջությունը, արտաքինը և նույնիսկ մեր տրամադրությունը շատ սերտ կապված են այն մթերքների հետ, որոնք մենք սովոր ենք օգտագործել։ Եվ ահա, գիտնականները մտածել են, որ այդ դեպքում հնարավոր է պահպանել երիտասարությունը, լավացնել ինքնազգաղողությունը՝ միայն սննդակարգը կարգավորելով։ Եվ ահա, health.mail.ru-ն ներկայացնում է մթերքներ, որոնք իդեալական են գեղեցկության, առողջության և երջանկության համար։

Դիետոլոգ Քերոլայն Էպովյենը, որն աշխատում է Բոստոնի բժշկական համալսարանում, կազմել է ցուցակ, որը կօգնի կանանց և տղամարդկանց կանգնեցնել ծերացման գործընթացը, որը կապված է էստրոգենի և տեստոստերոնի նվազեցման հետ։

Բժիշկը կանանց խորհուրդ է տալիս օգտագործել պանիր, անյուղ կարմիր միս, յուղոտ ձուկ, պապայա, թարմ կանաչի, բոլոր տեսակի կաղամբները, ինչպես նաև՝ դդում, հազար։ Իսկ 50-անց տղամարդկանց համար պարտադիր է դեղնուցը, սնկերը, ձմերուկը և լոլիկը։ Ձորձագետի կարծիքով, այս մթերքները մարդու օրգանիզմի վրա կարևոր ազդեցություն է ունենում։

Իհարկե, բացի այս ամենից, բոլորին է հայտնի ոսկե կանոնը՝ շատ ժամանակ քայլել մաքուր օդին, լողալ։ Սակայն լավ զգացողությունը պահպանելու հարցում կարևոր է հենց սնունդը։ Երջանիկ լինել մարդկանց կարող են օգնել շոկոլադը, բանանը, բանջարեղենը, որը պարունակում է վիտամին A:

Իսկ Ջեյմի Օլիվերը, որն աշխարհում ամենահայտնի խոհարարներից է, վստահեցնում է, որ 14 մթերքի պարբերական օգտագործումը կարող է երկարակեցության գրավական դառնալ։ Խոհարարի խոսքերով, նա երկար տարիներ է ծախսել, որպեսզի գտնի առողջ սնունդ՝ ուսումնասիրելով աշխարհի տարբեր խոհանոցների փորձը և հիմա վստահ գիտի, թե որ մթերքներն են օգնում երկար ապրել։ Եվ սյապես, Օլիվերը վստայ է, որ երկար և ակտիվ կյանք ունենալու համար պետք է պարբերաբար ուտել ձու, խմել այծի կաթ, ձուկ, կանաչեղեն, հունական պոպոք։ Իհարկե, չպետք է մոռանալ թարմ մթերքների, բրնձի, սխտորի մասին։




Լրահոս