Հափշտակված ոսկիները վաճառել է «Ոսկու շուկայի» Վաղարշի աշխատակցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմեն Մարուխյանին մեղադրանք է առաջադրվել :

Նա 2023թ. փետրվարի 21-ին՝ ժամը 19:00-ից մինչև փետրվարի 22-ը՝ ժամը 03:00 ընկած ժամանակահատվածում, ապօրինի մուտք է գործել Գավառ քաղաքի Ալեքսանդր Ղամարյան փողոցի 19 հասցեի բնակարան, որի ննջասենյակի զգեստապահարանից հափշտակել է 17 կտոր ոսկյա զարդեր, այնուհետև այլ անձանց միջոցով վաճառել «Վաղարշ և Որդիներ Կոնցեռն» ՍՊԸ-ի աշխատակցին:

Բացի այդ, Արմեն Մարուխյանը և Կարեն Թոռչյանն ապօրինի մուտք են գործել 2023թ. մարտի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև մարտի 9-ը՝ ժամը 01:40, Գավառ քաղաքի Գ. Միքայելյան փողոցի 6-րդ նրբանցք 7-րդ անցուղու թիվ 2 բնակարան և հափշտակել 120․000 ՀՀ դրամ գումար և ոսկյա զարդեր:




Լրահոս