Ռուսական խաղաղապահ զորախումբը Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրել։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրից:
Նշվում է, որ տուժածներ չկան։
«Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ փաստի վերաբերյալ քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։