Այսօր «Դեմ եմ»-ի ակցիայի մասնակիցները ֆինանսների նախարարության մոտ արտահայտում էին իրենց բողոքի ակցիան` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգի:
Շրջանառվող լուրերի համաձայն` կառավարությունը, հնարավոր է, պարտադիր վճարը դարձնի հարկային վճար, որը դարձյալ անընդունելի է ակցիայի մասնակիցների համար, ովքեր «Դավո՛, իջի՛ր» կոչով պահանջում էին, որ նախարարն իջնի իրենց մոտ և բացատրություն տա: