ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տելեգրամյան էջում գրել է.
«Տեղեկություններ են տարածվում այն մասին, թե, իբր, ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահներին «նախապես» զգուշացրել է Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության» մասին:
Դա չի համապատասխանում իրականությանը։ Տեղեկությունը ռուսական զորախմբին է հասցվել ռազմական գործողությունների սկսվելուց րոպեներ առաջ»: