Պարբերաբար անդրադառնալով պաշտոնատար անձանց տարեկան հայտարարագրերին՝ այս անգամ անդրադառնում ենք միայն նախարարների առաջին տեղակալների տարեկան աշխատանքի վարձատրություններին և եկամուտներին։
Այսպիսով,Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի առաջին տեղակալ Աննա Ժամակոչյանի աշխատանքի վարձատրությունը տարեկան կազմում է 14 մլն 498 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտները կազմել են 14 մլն 567 հազար դրամ։
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի առաջին տեղակալ Լևոն Բալյանի աշխատանքի վարձատրությունը կազմել է 11 մլն 087 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը՝ 13 մլն 194 հազար դրամ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի տարեկան եկամուտը և տարեկան աշխատանքի վարձատրությունը կազմել է 10 մլն 577 հազար դրամ։
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի առաջին տեղակալ Արաքսիա Սվաջյանի հայտարարագրում բացակայում են և՛ տարեկան եկամուտների մասին , և՛ աշխատանքի վարձատրության մասին տվյալները։
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի առաջին տեղակալ Գայանե Գաբրիելյանի աշխատանքի վարձատրությունը տարեկան կազմել է 13 մլն 340 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը կազմել է 13 մլն 528 հազար դրամ։
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի առաջին տեղակալ Հակոբ Վարդանյանի աշխատանքի տարեկան վարձատրությունը կազմել է 14 մլն 860 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը կազմել է 18 մլն 560 հազար դրամ, որից 631 հազար դրամը վարկ է։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի աշխատանքի տարեկան վարձատրությունը կազմել է 17 մլն 127 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը կազմել է 55 մլն 996 հազար դրամ, որից 35 մլն դրամը վարկ է։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի առաջին տեղակալ Վահե Գևորգյանի աշխատանքի տարեկան վարձատրությունը կազմել է 14 մլն 755 հազար դրամ, որը նրա միակ տարեկան եկամուտն է։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի առաջին տեղակալ Արման Խոջոյանի աշխատանքի տարեկան վարձատրությունը կազմել է 15 մլն 024 հազար դրամ , իսկ նրա տարեկան եկամուտները կազմել են 17 մլն 224 հազար դրամ։
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի առաջին տեղակալ Դավիթ Համբարյանի աշխատանքի տարեկան վարձատրությունը կազմել է 8 մլն 496 հազար դրամ, իսկ նրա տարեկան եկամուտները՝ 12 մլն 587 հազար դրամ
ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանի աշխատանքի տարեկան վարձատրությունը կազմել է 11 մլն 589 հազար դրամ, որն էլ եղել է տարեկան եկամուտը։
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի առաջին տեղակալ Արման Պողոսյանի աշխատանքի տարեկան վարձատրությունը կազմել է 15 մլն 303 հազար դրամ, իսկ նրա տարեկան եկամուտները կազմել են 27 մլն 594 հազար դրամ, որից 1 մլն 372 հազար դրամը վարկ է։
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ նախարարների առաջին տեղակալների աշխատավարձների տարբերությունները շատ չեն, սակայն կարող ենք արձանագրել նաև, որ նրանք քիչ աշխատանքի վարձատություն չեն ստանում։
Այսպիսով, թոփ 3 բարձր աշխատավարձ ստացող փոխնախարարներից առաջին տեղում է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, որի տարեկան աշխատանքի վարձատրությունը 17 մլն 127 հազար դրամ է։
Առողջապահության փոխնախարարից հետո 2-րդ տեղում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն է՝ 15 մլն 303 հազար դրամ աշխատանքի վարձատրությամբ։ Պողոսյանին անմիջապես հաջորդում է և 3-րդ տեղը զբաղեցնում է ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը՝ 15 մլն 024 հազար դրամ աշխատանքի վարձատրությամբ։
Իշխանություններն ամեն ինչ անում են, ամեն գնով փորձում են իրենց սրտի պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնել, այդ թվում նաև չեն մոռանում դատական համակարգում աշխատող իրենց սրտի դատավորերի վարձատրության մասին։
Էմմա Միքայելյան