Ֆրանսիան առաջարկել է կոալիցիա ստեղծել ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է ստեղծել տարածաշրջանային և միջազգային կոալիցիա՝ ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարելու համար։

«Ես կցանկանայի, որ Իրաքում և Սիրիայում մենք գործենք նաև ՀԱՄԱՍ-ի դեմ: Ես առաջարկեցի, որ դուք և մեր միջազգային գործընկերները ստեղծեք տարածաշրջանային և միջազգային կոալիցիա պայքարելու համար ահաբեկչական կազմակերպության դեմ, որը սպառնում է մեզ բոլորիս: Դա բխում է Իսրայելի, ինչպես նաև շատ հարևան երկրների անվտանգության շահերից, որոնք վտանգված են այս ահաբեկչական խմբավորումների կողմից»,- ասել է Մակրոնը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:




Լրահոս