Եթե ուզում եք փոխել տղամարդուն, ով պատասխանատվության զգացում չունի եւ ռիսկային վարքագիծ է դրսեւորում, ապա պետք է նրան հայր դարձնել,- գրում է The Daily Mail պարբերականը:Այդ հանգամանքը ստիպում է տղամարդուն հասունանալ, հրաժարվել ալկոհոլից, ծխախոտից եւ նույնիսկ`օրենքների խախտումից: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն գործում է ավելի տարիքով տղամարդկանց մոտ:Օրեգոնի համալսարանի աշխատակիցներն ուսումնասիրել են 12-31 տարեկան 200 տղամարդու վարքագիծ: Նրանք բոլորն աչքի են ընկել իրենց ռիսկային վարքագծով: Կամավորներին ուսումնասիրել են 19 տարի: Պարզվում է, եթե տղամարդն առաջին անգամ հայր է դառնում 20-30 տարեկանում, նա ավելի քիչ է ալկոհոլ օգտագործում եւ իրավախախտումներ անում:Հենց այս ամենից էլ գիտական աշխատանքի հեղինակ պրոֆեսոր Դեւիդ Քեռը եզրակացություն է արել, որ հայրությունը վերափոխում է մարդուն:
Հայրությունը վերափոխում է մարդուն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ