Նոյեմբերի 5-ի առավոտյան ՌԴ քաղաքացի, 53-ամյա Էդուարդ Ռամազյանից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մայրը` ՌԴ քաղաքացի, 79-ամյա Ռաիսա Պոստոգովան, իրենց բնակարանում մահացել է:Արտաքին զննությամբ՝ դիակի դեմքի մասում քերծվածքներ և կապտուկներ էին հայտնաբերվել:Նոյեմբերի 8-ին ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ Ռաիսա Պոստոգովան խեղդամահ է եղել նավթամթերքով և ունի կողային մատերի կոտրվածքներ: Նախաքննությամբ պարզվել է, որ Պոստոգովային նոյեմբերի 5-ի գիշերը խեղդամահ անելու միջոցով սպանել է որդին` Էդուարդ Ռամազյանը, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ:Փաստի առթիվ նոյեմբերի 9-ին ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հարուցվել է քրեական գործ:Էդուարդ Ռամազյանը ձերբակալվել և ուղարկվել է Ավանի հոգեբուժարան:Նախաքննությունը շարունակվում է:
Մորը խեղդամահ էր արել որդին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ