Թուրքիայի բնակիչներին զգուշացրել են հզոր երկրաշարժի վտանգի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արևելյան Թուրքիայի բնակիչները մոտ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ են սպասում։ Այս մասին Haber Global հաղորդաշարի եթերում հայտարարել է Ստամբուլի քաղաքապետարանի երկրաշարժերի գծով գիտնականների խորհրդի անդամ Նաջի Գերյուրը, գրում է Cumhuriyet թերթը։

Վտանգի տակ է Թունջելի նահանգը, մասնավորապես Պյուլումուր քաղաքը։ Սեյսմիկ վտանգը գալիս է Եդիսու խզվածքից, որն անցնում է Երզնկա և Կարլիովա քաղաքների միջև: Այս տարածքում ցնցումները տեղի են ունենում մոտավորապես 250 տարին մեկ: Վերջին անգամ այստեղ երկրաշարժ է տեղի ունեցել 18-րդ դարի վերջին։

Երկրաբանի խոսքով՝ արեւելյան Թուրքիայի բնակչությունը երկրաշարժեր կզգա մոտ մեկուկես տարի։ Ստամբուլը կխուսափի ուժեղ ցնցումներից, սակայն չափազանց անհրաժեշտ է երկրի բոլոր քաղաքների կառույցների սեյսմակայունության բարձրացումը։ Սա առաջին դեպքը չէ, երբ Գերյուրը թուրքերին զգուշացնում է ավերիչ երկրաշարժերի ժամանակաշրջանի մասին։

Մեկ այլ սեյսմոլոգ Ջելալ Շենգերը կանխատեսել է աղետալի հետեւանքներ Ստամբուլի համար նոր երկրաշարժի դեպքում՝ ներառյալ սովն ու համաճարակը։ Երկրում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 2023 թվականի փետրվարին և ռեկորդային է եղել վերջին 84 տարվա ընթացքում։




Լրահոս