Ֆրանսիան ևս 15 միլիոն եվրո հրատապ մարդասիրական օգնություն կհատկացնի Հայաստանին և Արցախից տեղահանվածներին։ Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
«Այս լրացուցիչ մոբիլիզացիոն ջանքերը կօժանդակեն ՀԿ-ների, ԿԽՄԿ-ի, Հայկական Կարմիր խաչի և ՄԱԿ-ի գործակալությունների գործունեությանը` բնակչության խոցելի խմբերի ընդունելության և սոցիալական, բժշկական, կրթական և ֆինանսական աջակցության համար:
Այս աջակցությունն ուղեկցվում է նաև քաղաքացիական հասարակության և Ֆրանսիայի տարածքային իշխանությունների ջանքերով՝ ի շահ հայ բնակչության»,- ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ 2023թ․ Ֆրանսիայի կողմից Հայաստանին հատկացվող օգնության ծավալը, ընդհանուր առմամբ, կազմում է 27,5 մլն եվրո։