Հացադուլ հայտարարած դատապարտյալի գործով նախաքննությունը կվերսկսվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել էինք, մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ մահացած Արման Ֆարմանյանի կնոջ՝ Աննա Էլոյանի ներկայիս ամուսինը` Հովհաննես Խաչատրյանը, կալանավորվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1 մասով և այժմ հացադուլ է հայտարարել:

Armlur.am-ին գործով տուժող Գրիգոր Մելիքսեթյանը հայտնել էր, որ պատրաստվում է հետ վերցնել ցուցմունքը և պատմել իրականութունը, այն է` իրեն ոչ թե Խաչատրյանն է վնասել, այլ ինքը հոգեկան հիվանդ կնոջ հոգեմետ դեղերն օգտագործելու հետևանքով ինքնավնասում է արել, հետո շանտաժի է ենթարկել Էլոյանին` գումար կորզելու նպատակով:

Մելիքսեթյանը հայտնեց, որ ցուցմունքը հետ է վերցրել և տեղեկացել, որ գործով այժմ զբաղվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազ Էդուարդ Դանիելյանը, ով հայտնել է Մելիքսեթյանին, որ գործի քննությունը պետք է վերսկսվի, շատերը կհարցաքննվեն, քանի որ, Մելիքսեթյանի խոսքերով, դատախազն իրեն հայտնել է, որ իր առաջին ու երկրորդ ցուցմունքները չեն համընկնում:

Տաթև Հարությունյան




Լրահոս