Կրեմլում հայտնել են, որ Փաշինյանն ու Ալիևը պատրաստ են խաղաղության պայմանագրի կնքմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արձանագրում են խաղաղության պայմանագրի վերջնականացման պատրաստակամությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը:

«Նրանք արձանագրում են խաղաղ բանակցությունների ավարտի, միասնական փաստաթղթի, խաղաղության պայմանագրի դուրս գալու լիակատար պատրաստակամություն», – ասել Է Պեսկովը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում Առաջին ալիքին տված հարցազրույցում:

Այսպես է նա արձագանքել հարցին, թե ռիսկային չէ արդյոք հակամարտող կողմերին մեկ տեղում հավաքելը: «Այստեղ ոչ մի վտանգ չկա»,-ասել Է Պեսկովը:




Լրահոս