Պատժի կրումից խուսափողը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 5-ին Ալավերդի քաղաքի Դեբեդ թաղամասում հայտնաբերվել և քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել 51-ամյա Արսեն Շ.-ն, որը 2023 թ. դեկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (Ապօրինի ձեռնարկատիրությունը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:

Խափանման միջոցը՝ կալանք:




Լրահոս