Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումներից կյանքից զրկվել է 32 խաղաղ բնակիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարձակվել են Լիբանանի հարավում գտնվող շիական «Հեզբոլլահ» կուսակցության զինված կազմավորումների թիկունքի բազաների վրա։ Ինչպես հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը, հրթիռային հարվածներն իրականացվել են Քավտարիա էս-Սայադ և ալ-Շարքիա շրջանների վրա, որոնք գտնվում են Սաիդա և Նաբաթիա քաղաքների միջև։

Ավելի վաղ իսրայելական ինքնաթիռները գրոհներ են իրականացրել երկնքում Տյուրից հարավ գտնվող Սահլ ալ-Մաալիա և ալ-Քլեյլա սահմանային շրջաններում, որտեղ շիա մարտիկներն ունեն ֆորպոստներ և կրակում են Իսրայելի տարածքի վրա։

«Հըզբոլլահի» ռազմական տեղեկատվական ծառայության՝ Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ նրա կազմավորումները մեկ օրում 5 մարտիկ են կորցրել Իսրայելի հարձակումների արդյունքում։

Կեսօրին շիա ուժերը մի քանի հակատանկային կառավարվող հրթիռներ են արձակել Ավիվիմ, Դովիվ, Մետուլա եւ Շտուլա բնակավայրերի մոտ իսրայելական դիրքերի ուղղությամբ։ Ինչպես նշվում է ամփոփագրում, այս գործողություններն իրականացվել են «ի պատասխան Գազայի հատվածի խաղաղ բնակչության դեմ օկուպացիոն ուժերի կողմից իրականացված հանցագործությունների»։

Ըստ Naharnet լրատվական պորտալի՝ 2023 թվականի հոկտեմբերի 8-ից Լիբանանից ավելի քան 1,7 հազար հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 15 իսրայելցի, այդ թվում՝ 9 զինվորական, վիրավորվել՝ ավելի քան 150-ը:

Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների զոհ է դարձել 32 խաղաղ բնակիչ, իսկ շիա «Հեզբոլլահ» կուսակցության զինված թևը կորցրել է 144 մարտիկի։ Հարավային շրջաններից տեղահանվածների թիվը հասել է 150 հազարի։




Լրահոս