2023 թվականին Ուկրաինայի կորուստները կազմել են՝ 215 հազար մարդ, 28 հազար զենք. Շոյգու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն վստահեցրել է, որ Ռուսաստանը պահպանում է ռազմավարական նախաձեռնությունը Ուկրաինայի մարտական շփման ողջ գծում։

Ըստ նրա՝ Արևմտյան կուրատորները խրախուսում են Կիևին սպանդի տանել ուկրաինացի զինվորներին:

«Դա միայն կերկարացնի հակամարտությունը. ռուսական զորքերի խմբերը մեթոդաբար նվազեցնում են Ուկրաինայի զինված ուժերի մարտական ներուժը, 2023 թվականին հակառակորդի կորուստները կազմել են 215 հազար մարդ, 28 հազար զենք»,- հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կավելացնի անօդաչու սարքերի շարքի սերիական մատակարարումները՝ ծայրահեղ փոքրից մինչև ծանր մարտական անօդաչու թռչող սարքեր, իսկ ռուսական բանակը և ռազմածովային ուժերը կշարունակեն համալրվել ամենաժամանակակից զինատեսակներով, այդ թվում՝ արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների և ֆիզիկական նոր սկզբունքների վրա հիմնված զենքերով։

Բացի այդ, նա նշել է, որ մոտ ապագայում ՌԴ ՊՆ-ն կբարելավի կապը, կբարձրացնի հետախուզության արդյունավետությունը և արբանյակային համաստեղության հնարավորությունները։

«Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է հետևողականորեն հասնել հատուկ ռազմական գործողության նպատակներին»,- ասել է նա։




Լրահոս