ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» նախագիծն այսօր ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց։
ArmLur.am-ը նկատեց, որ ՔՊ պատգամավորներից նախագծին կողմ քվեարկեց նաև Հովիկ Աղազարյանը, ով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել էր, որ օրենքի ոգու հետ համաձայն չէ ու ամեն ինչ անելու է, որ Հայկ Սարգսյանի նախագիծը չընդունվի: Իսկ ՔՊ-ական պատգամավորներ Գուրգեն Արսենյանը և Լենա Նազարյանը քվեարկության ժամանակ դահլիճից դուրս եկան։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ քվեարկությանը չեն մասնակցել նաև ՔՊ-ական պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը և Քրիստինե Պողոսյանը։
Նշենք, որ ԱԺ-ն ընդունեց 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց առնչվող նախագիծը 61 կողմ, 27 դեմ, 6 ձեռնպահ ձայներով։