![](https://armlur.am/wp-content/uploads/2024/01/l-0x0wh-786x458z-1-22.jpeg)
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից Լոռու մարզում գործող «Ալեքսանդր Կոլոլյան» Ա/Ձ-ում կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ քարամշակման արտադրամասում առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության Դեբեդ գետի անանուն վտակից իրականացվել է ապօրինի ջրառ։ Այդ մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:
Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է, խողովակաշարը կապարակնքվել։
Տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք։
Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ։