Զինվորական դատախազության Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Էդգար Շահումյանը պաշտոնը ստանձնել է 2020 թվականի հունիսի 29-ին։
Ըստ 2023 թվականին ներկայացված հայտարարագրի՝ Շահումյանը միանձնյա սեփականությամբ հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 3 անշարժ գույք՝ ավտոտնակ, բնակարան բազմաբնակարան շենքում և բազմաբնակարան շենքի ոչ բնակելի հատվածում։ Անշարժ գույքերը գտնվում են Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որոնք ձեռք են բերել 2012, 2013 և 2018 թվականներին։
Հավելենք նաև, որ բնակարանը հիփոթեքով է ձեռք բերված, այդ պատճառով ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 16 մլն 256 հազար դրամ։
Տվյալ տարվա սկզբում Շահումյանը հայտարարագրել է 2017 թվականին ձեռք բերված 2016 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա։
Բանկային հաշիվների ավանդները տարեվերջին կազմել են 9 մլն դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 296 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել էին 10 մլն դրամ և 13 հազար ԱՄՆ դոլար։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել էին 17 մլն 123 հազար դրամ, որից 7 մլն 410 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Դատախազությունից։ Դատախազ Շահումյանը ՀՀ ՊԵԿ-ից ստացել է 1 մլն 489 հազար դրամ, որը, ըստ երևույթին, եկամտահարկի վերադարձի օրենքով գումարի վերադարձ է՝ հիփոթեքի մայր գումարը վճարելու համար։
Շահումյանը 7 մլն 776 հազար դրամ վարձակալության գումար է ստացել «ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» օնլայն գնումների սպասարկման կետից։
Հավելենք նաև, որ Շահումյանը հայտնի է Մուրացանի հոսպիտալի նախկին պետ Արամ Ասատուրյանի, ինչպես նաեւ Սիսիանի զինվորական հոսպիտալի ներկայիս պետ Դանիել Մկրտչյանի գործով մեղադրող դատախազ։
Էմմա Միքայելյան