Երեկ՝ հունվարի 16-ին, իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցության վարչության հերթական նիստն է արել՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Ինչպես կուսակցության պաշտոնական հաղորդագրության մեջ է ասվել՝ քննարկվել են Կուսակցության Լոռու մարզի Տարածքային կազմակերպությունների աշխատանքի հետ կապված հարցեր, ինչպես նաև հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած Երևան, Վարդենիս, Աշտարակ, և Մասիս համայնքներում բնակվող քաղաքացիների դիմումները։
Նախ արձանագրենք, որ իշխող ուժը վերջին շրջանում առավել շատ է ուշադրության կենտրոնում պահում կուսակցության անդամակցության հարցը, այսինքն՝ փորձում են մարդաքանակ ապահովել՝ ավելացնելով ՔՊ կուսակցությանն անդամակցած քաղաքացիների թիվը:
Իշխող ուժը հատկապես ուշադրություն է դարձնում այն համայնքներին, որտեղ անդամակցած քաղաքացիների թիվն իրենց չի գոհացնում:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ահա այս նպատակի համար ՔՊ-ականները զանգահարում են նախկինում կուսակցությանն անդամակցությունը դադարեցրած քաղաքացիներին ու փորձում են սիրաշահել նրանց, որպեսզի վերականգնեն կուսակցությանն անդամակցությունը:
Մանրամասները՝ տեսանյութում։