Ադրբեջանն ու Հայաստանը վերջին մեկ տարվա ընթացքում զգալի առաջընթաց են գրանցել բանակցություններում, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու աշխատանքը։ Մենք աջակցում ենք երկու երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հուսով ենք, որ նրանք կստորագրեն կայուն խաղաղության պայմանագիր, որը կճանաչի միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, որքան շուտ, այնքան լավ։
Կողմերը զգալի առաջընթաց են գրանցել անցած տարվա ընթացքում, և մենք կոչ ենք անում նրանց պահպանել այս իմպուլսը, հիմնվել անցյալ բանակցությունների արդյունքների վրա և հասնել համաձայնության»: