ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժամկետային զինծառայողներին հարկադրել են քվեարկել պատգամավորի թեկնածուի օգտին. ՊՆ հրամանատարը դատվեց. որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թվականի խորհրդարանական ընտրություններում զորամասի մի խումբ ժամկետային զինծառայողների հարկադրել էին քվեարկել ԱԺ պատգամավորության թեկնածու Արայիկ Աղաբաբյանի օգտին եւ այդ արարքի համար դատարնում է հայտնվել հրամանատարը։

Մասնավորապես, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Նորայր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, լինելով ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ ուսումնական գումարտակի հրամանատարը, 2018թ. դեկտեմբերի 9-ին նշանակված ՀՀ ազգային ժողովի արտահերթ ընտրություններիօրը, օգտագործելով ծառայողական կախվածությունը, հարկադրել է նույն զորամասի մի խումբ ժամկետային զինծառայողների քվեարկել պատգամավորության թեկնածու Արայիկ Աղաբաբյանի օգտին:
Այս արարքի համար Նորայր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-ի 3-րդ մասով (կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ անձը մինչեւ իրավապահ մարմիններին կատարված հանցանքի մասին հայտնի դառնալը, բայց ոչուշ, քան եռօրյա ժամկետում, կաշառք ստանալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին եւ աջակցել հանցագործությունը բացահայտելուն):
Նորայր Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին, իսկ, ահա, նրա գործը քննվելու է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, իսկ գործը նախագահելու է դատավոր Արմեն Հովհաննիսյանը:

Եվ ահա 4 տարի անց դատարանը կայացրեց որոշում ամբաստանյալ Նորայր Խաչատրյանին մեղավոր ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 05-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին) նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ և նրա նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով պատիժ՝ 3 (երեք) տարի ժամկետով։

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ՝ ամբաստանյալ Նորայր Ռաֆիկի Խաչատրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 4 տարի ժամկետով:

Քնար Մանուկյան




Լրահոս