ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 18-ին Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և ոստիկանության Բազումի բաժին են ներկայացրել 31-ամյա Հարություն Ն.-ին:
Նա 2023 թ. հոկտեմբերի 26-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի (Առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: