Օղակաձև զբոսայգու հատվածում խեղճ մարդ չկա, այդ օբյեկտները տասնամյակներով շահագործվել են․ Տիգրան Ավինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածի ներդրումային առաջարկի Կառավարության որոշման նախագիծը պատրաստ է, և մեկ շաբաթում այն կդրվի շրջանառության։

Այս մասին նշվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց՝ ժամկետների մասով ձգձգումներ կան, և հանձնարարել է հարցը հնարավորինս արագ կարգավորել:

«Ուզում եմ վստահեցնել՝ այգիների հիմնանորոգման ծրագրերն իրականացվում են միմիայն երևանցիների շահերից ելնելով»,- ասաց նա:

Ավինյանի խոսքով՝ այս այգին կրկին ստանում է այգու և հանրային տարածքի տեսք: Վերջինս անդրադարձավ նաև այս նախագծի հետ կապված խոսակցություններին․ «Եթե վերադառնանք խոսակցությանը, թե խեղճ մարդկանց տնակներ ենք քանդում, այս հատվածում խեղճ մարդ չկա։ Այս օբյեկտները տասնամյակներով շահագործվել են տարատեսակ ձևերով, և կարծում եմ՝ անցել են այգիներին այդպես վերաբերվելու ժամանակները։ Այգիները պետք է վերադարձվեն քաղաքին, երևանցիներին և երևանցիների համար պետք է դառնան հասանելի»։




Լրահոս