“Երկիր”-ը գրում է, որ հանգուցալուծմանն է մոտենում վերջին ամիսներին շարունակվող ևս մեկ հակամարտություն: “Խոսքը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի մասին է: Կառավարությունում 2012 թվականի պետբյուջեի նախագիծը ներկայացնելիս Գագիկ Խաչատրյանը հրապարակավ իր անհամաձայնությունը հայտնեց փաստաթղթի վերաբերյալ՝ հարկերի հավաքագրման ցուցանիշը համարելով անիրատեսական:Այս “ընդդիմախոսությունից” հետո Գագիկ Խաչատրյանը, ըստ մեր տեղեկությունների, ներկայացրել էր իր հրաժարականը, որն այդպես էլ չընդունվեց: Եվ պարտադրված շարունակեց պարտականությունների կատարումը: Սակայն այժմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, համաձայնություն է ձեռք բերվել, և Գագիկ Խաչատրյանի հաջորդ հրաժարականի դիմումը կընդունվի: Սակայն դրա փոխարեն Գագիկ Խաչատրյանը պետք է նախընտրական շրջանում ստանձնի որոշակի պարտավորություններ Հանրապետական կուսակցության նախընտրական արշավի կազմակերպման հարցում”,- ապա թերթը հավելում է.”Հավանաբար, սրանով է պայմանավորված նաև ընդամենը երեք օր առաջ հանրապետության վարչապետի ,բարձր տրամադրությունը”: Դե, իհարկե, չէ՞ որ այսպիսով ասպարեզից հեռանում է Հովիկ Աբրահամյանից հետո իր երկրորդ հակառակորդը”:
Երկիր. Գագիկ Խաչատրյանի հաջորդ հրաժարականի դիմումը կընդունվի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ