Հայերին երջանկացնողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ մեկնաբանությունը սրա վերաբերյալ հետևյալն է` հայը միշտ կողմնորոշվում է միջին չափանիշներով, այսինքն`ապրել այնպես ինչպես ուրիշներն են ապրում ու հայերի մոտ ընդունված չէ երևալ ավելի հաջողակ, ի տարբերությունն, օրինակ` ամերիկացիների»:

Ահարոն Ադիբեկյան Առավոտ

Իսկ ի՞նչ կարիք կա հաջողակ երևալու, եթե հայերի մոտ ամեն ինչ էլ լավ է ու հաջողված, և դա հենց ըստ նկարիչ-սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի ստեղծագործությունների։ Մարդը երևի պահի տակ մոռացավ իր «կտավների» մասին և հանկարծ հիշեց հայի՝ երջանիկ չլինելու հանգամանքը։ Ի դեպ, հային այդպիսին դարձրել են, քանի որ ողջ պատմության ընթացքում երբեք ներքին ճնշողներն ու թալանողները հայի գլխից անպակաս չեն եղել, ինչպես նաև անպակաս չեն եղել իրականությունը խեղաթյուրված կերպով ներկայացնող «նկարիչները»։

Կարեն Վարդանյան




Լրահոս