ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գեղարքունիքի փոխմարզպետի որդու կյանքից զրկելուց 7 տարի անց. հերթական կրակոցը, կյանքից զրկվում է հայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանության գործով կալանավորվածի հարազատը այսօր «Մակարով» տեսակի ատրճանակով ինքնասպան է եղել: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կա վկա, որը մահացածի հարազատն է եւ նրա ներկայությամբ է դեպքը եղել:

2017 թվականի Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանությունից հետո արյունահեղությունները շարունակվում են ու խլում մարդկանց կյանքեր:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Գեղարքունիքի փոխմարզպետի որդին՝ Հայկ Հակոբյանը, սպանվել էր:
Հունվարի 7-ին՝ ցերեկը՝ ժամը 12:30-ի սահմաններում «Տոյոտա լենդ քրաուզեր պրադո» ավտոմեքենայից կրակոցներ էին արձակվել «Աուդի-Q7» մակնիշի ավտոմեքենայի ղեկին գտնվող Հայկ Հակոբյանի գլխի եւ պարանոցի ուղղությամբ, ինչի հետեւանքով ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել էր։

Հակոբյանի վրա 7 կրակոց էր արձակվել:

Նշենք, որ մահացած Հայկ Հակոբյանը հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Նորատուսցի եղբայրներ Ալիկ և Արա Բանդուրյանների քեռու տղան էր, իսկ հայրն այդ ժամանակ Գեղարքունիքի փոխմարզպետն էր։

Այս սպանությունը ունեցավ իր հետեւանքները: 2019 թվականին նոյեմբերի 2-ին վաղ առավոտյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին հնչեցին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվեց նույն մարզի բնակիչ, 40-ամյա Գուրգեն Հակոբյանը։ Բան այն է, որ փոխմարզպետի որդու սպանության մեջ մեղադրվում է Մեխակ Հարությունյանը, որը սպանված Գուրգեն Հակոբյանի զարմիկն էր։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ այս դեպքը կապեցին քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի հետ, թե նա է կազմակերպել՝ ցանկանալով վրեժխնդիր լինել իր մորեղբոր որդու՝ Հայկ Հակոբյանի սպանության համար։

Եվ ահա 5 տարի անց փոխմարզպետի որդու սպանությունից հետո վրեժխնդրության արդյունքում սպանված Գուրգեն Հակոբյանի հայրը այսօր ինքնասպան է լինում, ինչը խիստ կասկածների տեղիք է տալիս:

Քնար Մանուկյան




Լրահոս