Ուկրաինայի իրավապահ մարմինները 42 կիլոգրամ ոսկի և 4,8 մլն դոլար են հայտնաբերել էներգետիկայի նախկին նախարար Էդուարդ Ստավիցկու բնակարանում:
Ինչպես տեղեկացնում է РИА новости կայքը, խուզարկություններն անցկացվել են էներգետիկայի նախարարության պաշտոնատար անձանց կողմից պետական գույքի հափշտակման դեպքերի հետաքննության ընթացքում:
Ուկրաինայի ՆԳՆ տվյալներով` Ստավիցկու բնակարանում հայտնաբերվել են նաև հայտնի բրենդերի թանկարժեք ժամացույցներ, թանկարժեք մետաղներից պատրաստված բազմաթիվ իրեր, անծարժ գույքի սեփականությունը հաստատող մեծ թվով փաստաթղթեր, տեղական և արտասահմանյան ընկերությունների մասնաբաժիններ, բանկային քարտեր և բանկային հաշիվներ մի շարք բանկերում: