Ֆորմալ հարաբերություններից դուրս կոնկրետ Ռուսաստանի հետ հարաբերություններ, ըստ էության, գոյություն չունեն․ քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 8-ին, Մոսկվայում տեղի է ունենեցել ԵԱՏՄ 10-րդ՝ հոբելյանական գագաթնաժողովը, որի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Երեկ՝ մայիսի 7-ին, Կրեմլում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության հանդիսավոր արարողությունը, որին չի մասնակցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ArmLur.am-ը կապ հաստատեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ՝ հասկանալու համար քաղաքական առումով ի՞նչ էր նշանակում սա և ինչ հետևանքներ կարող է թողնել այս քայլը հայ-ռուսական հարաբերությունների վրա.

«Հայ-ռուսական հարաբերությունները ըստ էության գոյություն չունեն, կա ինչ-որ ֆորմալ հարաբերություններ, որոնք պայմանագրով են կնքվել, բայց ֆորմալ հարաբերություններից դուրս կոնկրետ հարաբերություններ, ըստ էության, գոյություն չունեն: Գոյություն ունի իներցիա և չգնալը դա արտահայտում էր իր վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ»:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս