Ազգային ժողովում մեկնարկել են յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի աշխատանքները։ Նիստի օրակարգում ընդգրկվել է 19 հարց։
ՀՀ ԱԺ–ն 1 րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հիշատակը։
Առաջարկը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանինն էր։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որը ներկայացնում էր նիստերի օրակարգը, պատասխանեց, որ դա ավելի ուշ կանեն, քանի որ դրա համար առնվազը պետք է իր տեղը նստի, որ ավելի հարգալից լինի։
Պատգամավորները Իրանի բարձրագույն ղեկավարության հիշատակը հարգեցին նիստի մեկնարկից մոտ 20 րոպե անց։
Մանրամասները՝ տեսանյութում։