ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից
Հայ մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Արթուր Թովմասյանը դուրս են եկել Բուլղարիայի Վառնա քաղաքում ընթացող World Challange Cup միջազգային մրցաշարի եզրափակիչ։
Ավետիսյանն ու Թովմասյանը մասնակցել են օղակներ վարժությանը եւ վաստակել համապատասխանաբար 14,700 եւ 13,700 միավոր։
Արթուր Դավթյանն էլ նժույգ թափեր վարժության եզրափակիչ է դուրս եկել 14,100 միավորով։ Հայաստանի հավաքականից մրցավայր է մեկնել նաեւ Էրիկ Բաղդասարյանը։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` եթե կենսաթոշակառուն փոխում է բնակության վայրը, ապա ինչպե՞ս է վճարվում նրա կենսաթոշակը:
Գրետա Հարությունյան (71 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Հարությունյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ եթե կենսաթոշակառուն փոխում է բնակության վայրը, ապա պետք է գրավոր դիմի բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում: Բնակության նոր վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը նախկին բնակության վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից գրավոր պահանջում է կենսաթոշակի գործը եւ այն ստանալուց հետո շարունակում վճարել կենսաթոշակը:
Կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կենսաթոշակառուի նախկին բնակության վայրում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամuվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել: Ի դեպ, չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է միանվագ:

ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ինչպիսի պարտականություններ ունեն ծառայողական քննության կողմերը:
Վազգեն Սաֆարյան (39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ծառայողական քննության կողմը պարտավոր է`
ա) ծառայողական քննություն վարողի պահանջով ներկայանալ քննության կատարման վայր եւ տալ բացատրություններ (լրացուցիչ բացատրություններ), մասնակցել այլ անհրաժեշտ գործողությունների եւ ստորագրությամբ հաստատել դրանց կապակցությամբ կազմված արձանագրությունների (տեղեկանքների) ճշտությունը, իսկ չստորագրելու դեպքում` ներկայացնել գրավոր պատճառաբանություն,
բ) ծառայողական քննություն վարողի պահանջով ներկայացնել քննության համար անհրաժեշտ իր մոտ եղած առարկաները եւ փաստաթղթերը,
գ) ենթարկվել ծառայողական քննություն վարողի` ծառայողական քննություն անցկացնելու կարգով սահմանված պահանջներին:
Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ծառայողական քննության ընթացքում ծառայողական քննության կողմերն ունեն նաեւ իրավական ակտերով, ինչպես նաեւ ծառայողական քննություն անցկացնելու կարգով իրենց վերապահված այլ պարտականություններ:




Լրահոս