Ինձ միշտ են թիրախավորում, երբ հանդիպումներ եմ ունենում իշխանության ներկայացուցիչների հետ. զոհված զինծառայողի մայրը՝ սև-սպիտակ փարթիի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Տավուշի և Լոռու աղետին զուգահեռ Լա Դեֆանս Կոմպլեքսում տեղի է ունեցավ սև ու սպիտակ դրես-կոդով փարթի, որին մասնակցել էր երկրի առաջին տիկին՝ Աննա Հակոբյանը։

Խնջույքը իհարկե թիրախավորվեց, այդ թվում և քննադատական մեծ ալիք բարձրացավ զոհված զինծառայող Էդգար Մարգարյանի մայրիկի՝ Արսինե Սահակյան հադեպ։

ArmLur.am-կապ հաստատեց Արսինե Սահակյանի հետ՝ հասկանալիւ համար ինչպես է վերաբերվում այդ քննադատություններին, որին ի պատասխան ասաց, իրեն միշտ են թիրախավորում։

«Ինձ միշտ են թիրախավորում, ոչ միայն խնջույքին մասնակցելուց հետո, այլ նաև երբ հանդիպումներ եմ ունենում կառավարության անդամների ներկայացուցիչների հետ, կամ ասենք կոնկրետ վարչապետի կամ տիկնոջ հետ։ Իմ համար նորմալ է, ես տենց ծանր չեմ տանում, թիրախավորում են թող թիրախավորեն»։

Տիկին Արսինեի խոսքով՝ դա խնջույք չի եղել, այլ շատ կարևոր միջոցառում։

«4-5 ամիս առաջ նախապես պլանավորված միջոցառում է եղել։ Խորագիրը ընտրված է սև-սպիտակ մեր հենց այս կարգավիճակի, մարդկանց տարանջատումի, բաժանումի համար։

Խորագիրը եղել է դաշնամուրի ստեղնաշարը զուտ այն պատճառով, որ առանց սևերի սպիտակները չեն կարող նվագել, առանց սպիտակների էլ սևերը չեն կարող, հիմքում եղել է միասնականությունը։ Ի սկզբանե նշվել է, որ այս միջոցառումը պետք է չքաղաքականացվի»։

Նրա խոսքով՝ աղետը եղել է միջոցառումից 2 օր առաջ, որի պատճառով միջոցառում չէին կարող հետաձգել քանի որ բավականին մեծ ծախսեր էր արվել։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս