Կիևը հիասթափվել է ԱՄՆ-ի որոշումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի իշխանություններին հիասթափեցրել է Ռուսաստանի խորքերը հարվածելու համար՝ ԱՄՆ-ի կողմից Կիևին մատակարարվող զենքի օգտագործման մասնակի արգելքի վերացումը, գրում է Politico թերթը։

«Զելենսկու վարչակազմի հետ մտերիմ երկու հոգի ասել են, որ Կիևում որոշակի հիասթափություն կա, թե աշխարհագրորեն որքան սահմանափակ կլինի Ուկրաինայի կողմից ամերիկյան զենքի օգտագործումը», – ասվում է զեկույցում:

Ըստ թերթի աղբյուրների՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 1-ին «Շանգրի-Լայի երկխոսություն» գագաթնաժողովի շրջանակներում պատրաստվում է բանակցություններ վարել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ. քննարկման հիմնական թեման կլինի Կիևի՝ ամերիկյան զենք օգտագործելու հնարավորությունների ընդլայնումը։




Լրահոս