ԱՄՆ պետքարտուղարության խոնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է միջազգային և տարածաշրջանային մի շարք զարգացումների: Նա նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է կապի մեջ լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ և ջանքեր է գործադրում՝ լուծելու երկրների միջև առկա խնդիրները:
Նա մեկնաբանել է Գազայի հատվածի շուրջ իրավիճակը: Միլլերի խոսքով՝ ամերիկյան կողմը հավատարիմ է Իսրայելի անվտանգության ապահովմանը: «Միևնույն ժամանակ կարևոր է, որ Իսրայելը ապահով և իրատեսական ծրագիր ունենա՝ ինչպիսին պետք է լինի հետկոնֆլիկտային շրջանը»,- նշել է պաշտոնյան, ընդգծել հետագա էսկալացիայից խուսափելու անհրաժեշտությունը:
Միլլերի խոսքով՝ Վաշինգտոնը պնդում է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է ոչնչացվի: «Սակայն հարկավոր է մտածել՝ հետագայում ով պետք է փոխարինի նրանց: Հավատացած ենք, որ ղեկավարությունը պետք է անցնի պաղեստինցիներին»,- ասել է Պետքարտուղարության խոսնակը: