Armenian text to speach

Ոչ ոք չի ցանկանում, որ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև նորից պատերազմ լինի․ Բլինքեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ո՛չ Իսրայելը, ո՛չ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը, ո՛չ էլ նրան աջակցող Իրանը շահագրգռված չեն Մերձավոր Արևելքում նոր պատերազմով, սակայն այն կարող է բռնկվել իրենց կամքին հակառակ։

«Գլխավոր խաղացողներից ոչ մեկն իրականում պատերազմ չի ուզում: Իսրայելը պատերազմ չի ուզում: Ես չեմ հավատում, որ «Հըզբոլլահը» պատերազմ է ուզում: Լիբանանը հաստատ պատերազմ չի ուզում, քանի որ կլինի նրա հիմնական զոհը:

Ես չեմ հավատում, որ Իրանը պատերազմ է ուզում, մասամբ այն պատճառով, որ նա չի ցանկանում, որ «Հըզբոլլահը» կործանվի»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Brookings վերլուծական կենտրոնում:




Լրահոս