Հայաստանի դիրքը մեդալային հաշվարկում. Փարիզ-2024

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականն օգոստոսի 7-ին նվաճած երկու մեդալների շնորհիվ բարելավել է դիրքը մեդալային հաշվարկում։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Արթուր Ալեքսանյանի (97 կգ) արծաթե մեդալի ու Մալխաս Ամոյանի (77 կգ) բրոնզե մեդալի շնորհիվ Հայաստանը Մեքսիկայի հետ 55-56-րդ տեղերն է բաժանում ընդհանուր հաշվարկում։

Հայաստանի թիմի առաջին մեդալը նվաճել էր Արթուր Դավթյանը, որն օգոստոսի 4-ին երկրորդ տեղն էր գրավել սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում։

Մեդալային հաշվարկի առաջատարի դիրքը պահպանում է ԱՄՆ-ի հավաքականը, որի մարզիկները 12 օրվա ընթացքում նվաճել են 94 մեդալ՝ 27 ոսկե, 35 արծաթե և 32 բրոնզե:

Երկրորդ տեղում գտնվող Չինաստանի թիմն ունի 25 ոսկե, 23 արծաթե և 17 բրոնզե մեդալ: Լավագույն եռյակը եզրափակում է Ավստրալիան, որի մարզիկները նվաճել են 18 ոսկե, 12 արծաթե և 11 բրոնզե մեդալ:




Լրահոս