Հրդեհ՝ Օրբելի փողոցի բնակարաններից մեկում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 9-ին, ժամը 10։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օրբելի փողոցի 33-րդ շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Փրկարար ուժերի և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղք:

Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։22-ին։




Լրահոս