Առնվազն 469 հազար մարդ լքել է Լիբանանը այն բանից հետո, երբ սեպտեմբերի վերջին սկսվեց Իսրայելի ռազմական գործողությունը շիական «Հըզբոլլահ» շարժման դեմ։ Այս մասին հայտնում է Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։
Ինչպես նշված է փաստաթղթում, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Սիրիայի Կարմիր մահիկի ընկերության տվյալներով՝ Իրաք է ժամանել 25 հազար լիբանանցի։
Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսեց «Հյուսիսի նետեր» գործողությունը «Հըզբոլլահի» կազմավորումների դեմ, որի ընթացքում լայնածավալ ավիահարվածներ է հասցնում լիբանանյան տարածքում շիա կազմակերպության ռազմական օբյեկտներին։ Հոկտեմբերի 1-ի գիշերը Իսրայելի բանակը հայտարարեց հարավային Լիբանանի սահմանային շրջաններում ցամաքային գործողություն սկսելու մասին։