Այսօր Կանանց ֆորումի անդամների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ վարչապետ Վլադիմիր Պուտինը խոսել են իրենց երաժշտական նախասիրությունների մասին,- հայտնում է Газета.ru-ն: “Երբ ես մանուկ էի, լսում էի միայն գործիքային երաժշտություն, հիմնականում՝ ռոք: Ի զարմանս ինձ՝ տարիներ հետո ինձ համար բացահայտեցի երաժշտական նոր ոճ: Այժմ շատ եմ լսում էթնո երաժշտություն, դա ինձ օգնում է աշխատանքի մեջ”,- ասել է Մեդվեդեւը։Մեդվեդեւի ճաշակը Պուտինին դուր չի եկել: Ի նշան դժգոհության՝ նա ասել է. “Ես ազգությամբ ռուս եմ և լսում եմ ռուսական երաժշտություն”:
Ազգասեր Պուտինը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ